Ավարտվեց «Ասպետ 2015» ամառային ռազմամարզական նախագիծը: Ասել է թե, ճտերն աշնանն են հաշվում, բայց հուլիսն էլ վատ ժամանակ չէ:
Նախագիծն իրականացվեց երեք փուլով` երկու հայաստանյան և մեկ արցախյան: Հայաստանյան յուրաքանչյուր փուլին մասնակցեցին շուրջ 15 սովորողներ: Բացի ռազմամարզական վարժանքներից, սովորողներն ունեցան նաև արշավ դեպի Արագած լեռ և լողացին Սևանա լճում: Վերջանական արդյունքում, Արցախ մեկնելու համար հայտավորվեց 38 սովորող՝ կրթահամալիրի տարբեր դպրոցներից: Ճամբարին մասնակցեց 37 սովորող:
Արցախ մեկնումը կազմակերպվեց Երևան-Գորիս-Քաշաթաղ-Ստեփանակերտ-Այգեստան ճանապարհով: Վերադարձը՚ Այգեստան-Դադիվանք-Քարվաճառ-Սևան-Երևան ճանապարհով: Ճանապարհին՝ Հին Խնձորեսկում կազմակերպվեց բաց դաս 18-րդ դարի առաջին քառորդի անցքերի և ընդհանրապես Սյունիքի վերաբերյալ:
«Ասպետ» ճամբարում սովորողները բաժանվեցին երկու դասակների, որոնք ղեկավարում էին Արման Երանոսյանը և Էրիկ Նիկողոսյանը: Կրթահամալիրի խումբը մասնակցել է ճամբարում ընթացող բոլոր աշխատանքներին, մարզումներին, մրցույթներին:
Բացի մեր խմբից, ճամբարում էին նաև լիբանանահայերի և Ստեփանակերտի դպրոցականների խմբերը: Պետք փաստել, որ հարաբերությունները կարգավորվեցին բավականին ջերմ: Ձեռք բերվեցին նոր կապեր: Հները չնորոգվեցին: Ճամբարի առօրյան և գրաֆիկը՝ ինչպես նախորդ բոլոր տարիներին էր: Ոչինչ չէր փոխվել: Կարծում ենք, որ ճամբարի գրավչությունը ապահովելու համար հարկ են որոշ փոփոխություններ: Մեր սովորողները մասնակցեցին բոլոր մրցաշարերին: Արդյունքները հետևյալն են.