Արփի Սահակյան, 8-րդ դասարան
Երեկ մեղրաձորյան ճամբարի մեր առաջին օրն էր: Ճանապարհը անցանք շատ բարեհաջող, բայց առանց կանգառների: Հասանք շատ շուտ... առաջնահերթ որոշեցինք տեղադրել մեր վրանները:
Ես առաջին անգամ էի վրան տեղադրում, և դա իմ մեջ առաջացրեց կյանքը հավերժ ապրելու ցանկություն... Ես սովորեցի թե ինչպես է դա արվում. ինձ շատ հետաքրքիր էր: Վրանները տեղադրելուց և տեղավորվելուց հետո որոշեցինք հաց ուտել: Կերանք վերջացրեցինք, որոշեցինք, թե ով ինչ է անելու օրվա մեջ և տեղավորվեցինք վրաններում: Ով ջուր չուներ, իջավ ջրի ետևից... քնեցինք, խաղեր խաղացինք և այլն:
Մոծակների հետ արդեն մտերմացել ենք. դեմքով ճանաչում ենք և քնում նրանց ուշադիր հսկողության ներքո: