«Քաղաքացիական կրթության և հանրային կապերի» ուսումնական կենտրոնն այսօր կազմակերպեց երեք զուգահեռ սեմինար` նվիրված սահմանադրական փոփոխություններին: Դասավանդողներ Վանիկ Գաբրիելյանի, Աշոտ Տիգրանյանի, Աղասի Մարգարյանի և Վահրամ Թոքմաջյանի հետ համատեղ սեմինարները վարեցին նաև սովորողները, ովքեր պատրաստել են թեմային առնչվող կարճ դիտարկումներ և ներկայացնումներ (դրանք պարբերաբար կհրապարակվեն հաջորդիվ): Ինչպես հաղորդում են սեմինարավարները, սեմինարներն անցել են ավելի շատ քննարկումների դաշտում, քանի որ թեման ինքնին ստիպում էր անել դա: Փորձ կատարվեց ներկայացնել փոփոխությունները տարբեր ասպեկտներից, քանի որ նպատակը քաղաքացու տեղեկացված լինելու իրավունքի ապահովումն էր: Իրազեկումը չի սահմանափակվի միայն սեմինարների շրջանակով: Ստորև ներկայացնում ենք սովորողների այն խմբին, ովքեր աշխատեցին և շարունակում են աշխատել այս նախագծի շուրջ:
Մասնակից սովորողները
Սյուզի Եղոյան
Մայա Սիմոնյան
Բեատրիչե Մարտիրոսյան
Էրիկ Թելունց
Էդուարդ Գասպարյան
Մարիամ Գևորգյան
Էդուարդ Սահակյան
Աննա Մաթևոսյան
Հովհաննես Ամիրխանյան
Էրիկ Նիկողոսյան
Տիգրան Բոյաջյան