Դեկտեմբերի 2-ին համագործակցության առաջարկով կրթահամալիրի էին եկել Հայկական ARLOOPA ընկերության մասնագետները: Ընկերությունը ներկայացնում էր իր մի քանի նորարարությունները՝ AR և VR ոլորտում, մասնավորապես անդրոիդների և IOS-ների համար նախատեսված ծրագրային ապահովվում, որը թույլ է տալիս կենդանացնել 2D գրաֆիկան՝ վերածելով 3D շարժական անիմացիայի: Ցուցադրվեցին նաև վիրտուալ իրականության ակնոցները:
Ընկերության ներկայացուցիչները հույս հայտնեցին համագործակցել կրթահամալիրի հետ, եթե մեր կողմից լինեն գաղափարներ այդ գործիքները կիրառելու ուսումնական գործառույթում:
Լուսինե Օհանյան