Ներկայացնում եմ «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» քաղաքացիական նախաձեռնությունը և հանդես եմ գալիս նրա անունից։ «Կրթական պարտեզ» նախագծի մասին խոսելիս խնդրում ենք հղում անել հրապարակված իրավական հիմքերին՝
Դրանք հրապարակված են։
Բ-1 թաղամասի հարգելի բնակիչներ, Երևանի թ. 181 հիմնական դպրոցի, թթ 93, 95, 98 նախադպրոցական հաստատությունների, «Տարոն» գեղագիտական կենտրոնի աշխատողներ, սովորողներ, ծնողներ, մենք այս կրթական պարտեզի ստեղծողներն ենք և շահառուները, և առաջին հերթին մեր մեջ պիտի հանենք անջրպետները, հարաբերվենք որպես պարտիզպաններ։
Լավ է, որ նոր տարին՝ 2016-ը, դիմավորում ենք կրթական պարտեզում, և լավ է, որ կրթական պարտեզը մեզ միավորում է։