• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հունվարյան ֆլեշմոբ հայերենից

Սիրելի՛ մասնակիցներ, շնորհավորում ենք ձեր, ձեր ընտանիքի Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հայերենի ֆլեշմոբն այս անգամ երկու փուլ ունի` հունվարի 1-15-ի և հունվարի 15-ին` ժամը 19.00-22.00: 

  1. Առաջինը սկսում է հենց հիմա: Քո ընտրությամբ կատարիր տրված առաջադրանքներից և հրապարակի՛ր  պատասխանները քո բլոգում, տարածիր համացանցում (սոցցանցերում)` ինչպես կարող ես, և «նշիր» (tag արա) «Մխիթար Սեբաստացի» էջը։ Եթե սոցցանցում, կայքում, բլոգում հրապարակելու հնարավորություն չունեք, ուղարկեք նյութերը ֆլեշմոբի հասցեին` hayeren@mskh.am: Այդ դեպքում խնդրում եմ անպայման նշել Ձեր դպրոցը և դասարանը: 
  2. Առաջադրանքների երկրորդ խումբը կհրապարակվի հենց հունվարի 15-ին: Այդ ժամանակ դուք հնարավորություն կունենաք ներկայացնելու այս փուլի արդյունքները, ձեր հրապարակած նյութերը, լուծելու նոր խնդիրներ: 

Եվ այսպես, ահա առաջին փուլի փաթեթը: Հիշեցնենք` կարող ես ընտրել գոնե երկու քեզ ամենաշատը հետաքրքրած, քո կարծիքով հենց քեզ ուղղված առաջադրանքները։ Հաջողություն: Մինչ հանդիպում հունվարի 15-ին: 

Առաջին փուլի խնդիրներ

  1. Էլեկտրոնային գրքի, աուդիոֆիլմի, ռադիոլուրի, էլեկտրոնային բացիկի տեսքով ներկայացրու ամանորի, Սուրբ Ծննդյան տոնը ձեր ընտանիքում: Դա կարող է ներառել նաև ամանորյա ինքնատիպ կենացներ, բարեմաղթանքներ, ընտանեկան, արձակուրդային ուրախ պատմություն:
  2. Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:
  3. Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝ 
    ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը. 
    բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
    - Լավ է կոյր ..., քան կոյր ...: 
    մտօք, աչօք
    - Լաւ է ... աղքատ եւ իմաստուն, քան ... ծեր եւ անմիտ: 
    մանուկ, զթագաւոր
    Մահ ... մահ է, մահ ... ՝ անմահությ: - իմացեալ, ոչ իմացեալ:
  4. Ստեղծիր ամանորյա ֆոտոպատում՝ 5-7 նախադասություն-մեկնաբանությամբ:
  5. Ներկայացրու տոնական օրերին լսածդ ամենաինքնատիպ մաղթանքը։ 
    Ինքդ հրապարակիր մաղթանքներ` «Մաղթանքի ծառի» տեսքով (առաջին ճյուղը՝ աստված տա, երկրորդը՝ մարդը կամենա, երրորդը՝ առաջին երկուսի հետևանքը լինի. օր.՝ «Թող Աստված բարենպաստ եղանակ տա, մարդիկ զբաղվեն հողագործությամբ, և բարելավվի մեր երկրի տնտեսությունը»)։ 
  6. Տոնական սեղանի շուրջ ծավալվող զրույցներ տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր. տարբեր մարդկանց խոսքի բառային, քերականական, ոճական մեղանչումները արձանագրիր և դրանք շտկիր։ Մեկ համառոտ նախադասությամբ արդարացրու այդ սխալները։
  7. Գրաբար կարդա և ձայնագրիր կամ տեսագրիր Սուրբ Ծննդյան ավետարանական մի պատում կամ մի շարական։ Հունվարի 5-6-ին նյութդ հրապարակիր սոցիալական որևէ ցանցում։
  8. Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։ 

    Մինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով։ 

  9. Կարդա Մեծարենցի «Աքասիաներու շուքին տակ» բանաստեղծությունը և լսիր դրա ընթերցումը արևմտահայերեն արտասանությամբ։ Ինչո՞վ է այն տարբերվում քո ընթերցանությունից։ Արևմտահայերենի աղյուսակ կազմիր տարբեր կերպ արտասանվող հնչյունների համար։ Պատասխանը կներկայացնես հունվարի 15-ին։

  10. Տրված են բառաշարքեր` հնդեվրոպական նախալեզվի, սանսկրիտի (հին հնդկերեն), հունարենի, հին սլավոներենի համարժեքներով: Աղյուսակը լրացրու հայերեն համարժեքներով՝ ընտրելով համապատասխան բառը տրվածներից՝ լույս, մեջ, ակն, աթոռ, երթալ, մեծ, ձեռն, միս, առաստաղ, զանգված, ալիք, հեծնել, գիշեր, աղ, շող։ Պատմի՛ր՝ 
    - ինչպես լուծեցիր այս խնդիրը.
    - ինչ խոհ առաջացրեց այս խնդիրը։

Հնխ.

Սանս.

Հուն.

Հսլ.

Հայերեն

plios

-

polio՛s

 

 

 

oknos

a՛kši

o՛sse

oko

 

sāld

-

ha՛ls

solь

 

stel

stha՛la

stellō

stelja

 

weqero

-

he՛speros

večerū

 

mēmso

māsa՛

-

meso

 

erth

-

e՛rchomai

-

 

louk՛o

luči

leuko՛s

lučь

 

sed

sādin

he՛zomai

sed-lo

 

g՛her

harana

cheir

-

 

me՛dyo

ma՛dhya

me՛ssos

mežda