Որոնք են գրիպի հիմնական նշանները, որոնց առկայության դեպքում պարտադիր պետք է հրավիրել մանկաբույժի կամ ընտանեկան բժշկի կամ էլ երեխային տանել առաջնային բուժհիմնարկ՝ պոլիկլինիկա/առողջության կենտրոն`
- ջերմության բարձրացում` 38C–ից բարձր,
- հազ,
- հարբուխ,
- կոկորդի ցավ,
- գլխացավ,
- մկանացավ,
- փորլուծություն եւ փսխում:
Եթե երեխան բժշկի հսկողությամբ բուժում է ստանում տանը, ապա`
- հարկ է երեխային տալ առատ հեղուկներ՝ ջուր, թեյ, հյութեր, կոմպոտ (ոչ շատ քաղցր),
- կարեւոր է հսկել մարմնի ջերմաստիճանը եւ ժամանակին տալ ջերմիջեցնող դեղամիջոցներ՝ պարացետամոլ կամ նուրոֆեն (բժիշկը կարող է նշանակել նաեւ այլ դեղեր),
- երեխաներին ՉԻ ԿԱՐԵԼԻ տալ ԱՍՊԻՐԻՆ եւ/կամ ԱՍԿՈՖԵՆ,
- հարկ է մշտապես օդափոխել սենյակը, պահել երեխային չափավոր տաք պայմաններում,
- պետք է պահպանել հիգիենայի կանոնները, հաճախակի լվանալ ձեռքերը:
Երբ՞ է անհրաժեշտ երեխային անմիջապես տեղափոխել հիվանդանոց
Երեխային անհապաղ պետք է տեղափոխել հիվանդանոց, եթե վերը ներկայացված գրիպի հիմնական նշաններին ավելանում են`
- առկա է քնկոտ կամ անգիտակից վիճակ,
- երեխան չի կարողանում խմել կամ կուրծք ուտել,
- շարունակաբար հրաժարվում է հեղուկներ խմելուց,
- երեխան փսխում է յուրաքանչյուր կերակրումից կամ հեղուկ ընդունելուց հետո,
- առկա են ցնցումներ,
- առկա է հաճախացած եւ/կամ դժվարացած շնչառություն, կապտուկ,
- երեխան անսովոր գերգրգռված է,
- առկա է ծանր ջրազրկում,
- եթե երեխայի տարիքը 2 ամսականից փոքր է,
- երեխան ունի որեւէ այլ քրոնիկ հիվանդության սրացում: