Հանրակրթական Դիջիթեք 2016-ի շրջանակներում շարունակում ենք մեր վարպետության դասերը, սեմինարները, հանդիպումներն ու քննարկումները:
Այսպիսով, փետրվարի 25-ին` ժամը 13:00-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի կունենա հանդիպում-քննարկում գրող Գրիգի հետ «Կոնֆլիկտի զարգացման օրինաչափությունները Վիլյամ Սարոյանի վեպերում» թեմայով:
Հետաքրքրե՞ց: Եթե ցանկանում եք մասնակցել, ապա խնդրում ենք նախօրոք գրանցվել (նամակ գրել digitec@mskh.am հասցեին):
Հասցե՝ Երևան, Առնո Բաբաջանյան 25
Համակարգող՝ Մերի Թելունց