Այսօր Գեղարվեստի դպրոցում աշխատանքային, ճամբարային հագեցած օր էր: Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո ճամբարականների հետ ջրեցինք ծաղիկները, մաքրեցինք աղբից: Կեսօրին տիկին Շողիկն այցելեց մեզ, բույսերը ջրելու, խնամելու նպատակով. շատ գոհ մնաց, քանի որ բույսերը գտնվում էին հիանալի վիճակում:
Այսօր կնքել ենք նախակրթարանի և առաջին դասարանի ուսումնառության մեկական պայմանագիր: Եղել են նաև հեռախոսազանգեր: Հիմնականում հետաքրքրվում են լրացուցիչ կրթության ճամբարով և նախակրթարանում ընդունելությամբ: