Լողափնյա պարտեզ Քոլեջում, Նոր դպրոցում, Գեղարվեստում, Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում
Սևանի «Ժայռ»-ում Ավագ դպրոցի ճամբարը
Օգոստոսյան լողափնյա մանկական ճամբար
Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար
Առաջին մաս. աշխատանք Մայր դպրոցում
9։00-9։45` պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00` կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով (աշխատանքային սրահներ)
Մանկավարժական աշխատողը ներկայացնում է ծրագրային-կազմակերպական պատրաստությունը 2016-2017 ուսումնական տարվան։
Ցուցանիշներ` դասավանդողի բլոգ, բլոգում` ծրագիր, աշխատանքային նախագծեր, ուսումնական նյութեր, աշխատողի անհատական պլանը։
Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում
Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։
Մասնաճյուղի ղեկավարն ապահովում է շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքով։
Երրորդ մաս՝ մարզական
15։00-17։00` մարզական պարապմունքներ` լող, խաղային մարզաձև, թենիս…
Մարզական ակումբն ընտրում է մանկավարժական աշխատողը։
16։00՝ Կլոր սեղան «Ժայռ» ճամբարում. ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հեղինակային հանրակրթական համակարգի ներկայացում
Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի