2017թ. հունվարի 16-20։
Նախագծային ուսուցման հունվարյան ամենամյա ստուգատես։
«Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագիրը ներկայացնում է.
- դպրոց-համայնքի ֆիզիկական բաց միջավայր.
կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերը, դրանց արտաքին տարածքները, համայնքի անդամների կողմից այդ տարածքներից օգտվելը, համայնքի անդամների մասնակցությունը տարածքների պահպանմանը և խնամքին
- մեդիակրթության իրականացման ենթակառուցվածք.
կրթահամալիրի մալուխային ցանցը, ինտերնետ կապը, անլար ինտերնետ ծածկույթ
- կրթահամալիր-բաց ուսումնական միջավայր.
կրթահամալիրի, մասնաճյուղերի կայքերը, կրթահամալիրի տնօրենի բլոգը, էլեկտրոնային մատենավարություն
- դպրոց-պարտեզ. ուսումնական բաց միջավայր.
նոր ուսումնական հաստատության մոդել՝ մանկապարտեզ և տարրական դպրոց, մանկապարտեզ և հիմնական դպրոց
- ստեղծող ուսուցչի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.
ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության և մասնագիտական զարգացման հայելի
- սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.
սովորողի բլոգը աշխատանքային գործիք, ինքնարտահայտման հարթակ
- ուսումնական նախագծեր.
ուսումնական բաց նախագծեր, դրանց կազմակերպումը, արդյունքները
- սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում.
կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլան
- արտադրական ուսուցում, մասնագիտական ուսուցում
սովորողի ուսուցում արտադրությամբ, ուսուցման արդյունքների ներկայացում-տարածում, «Սեբաստացի մոլ»
- հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցիչը.
անհատական պլան, մասնագիտական զարգացում, մոբիլ-ճամփորդող ուսուցիչ, մենթոր ուսուցիչ
- «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագիր.
ամսագիրը ուսուցչի մասնագիտական արտահայտման հարթակ, ուսուցչի մասնագիտական զարգացման գործիք
- կրթահամալիրի մեդիագրադարանը
սովորողի և ուսուցչի համար էլեկտրոնային ուսումնական նյութեր, ռեսուրսեր. մեդիագրադարանի ստեղծումը, զարգացումը՝ ուսումնական նախագիծ
- մարմնակրթության կազմակերպումը կրթահամալիրում.
հանրակրթական եռամարտ և հնգամարտ, մարզական ակումբներ
- սովորողի ամբողջական ներառում
ներառական ուսուցման հեղինակային կազմակերպում, տեխնոլոգիան, լողը, ձին, շունը, բույսերը,... ներառման միջոցներ, սովորողի ներառման օրագիր
- կինո-ֆոտոն կրթահամալիրում.
դասավանդողների, սովորողների մեդիահմտությունների անընդհատ զարգացում. կինոֆոտոակումբներ, ուսումնական նախագծեր, արդյունքներ
- շրջակա աշխարհը, հայրենագիտությունը կրթահամալիրում.
արշավներ, ճամփորդություններ, ճամբարներ, կրթական փոխանակումներ
- սովորողի ռազմա-մարզական պատրաստությունը կրթահամալիրում.
ռազմամարզական խաղեր, ճամբարներ
- առարկայական ֆլեշմոբներ – հեռավար դպրոց.
ֆլեշմոբները սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր
- տնային աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն
- նախադպրոցական խմբի դաստիարակ
դաստիարկների զույգով աշխատանք. դաստիարակի մասնագիտական զարգացում
- ուսումնական օրացույցը կազմակերպիչ.
կրթահամալիրի ուսումնական օրացույց, հավելվածներ
- հանրակրթական ստուգատեսները՝ որպես հեղինակային կրթական ծրագրի կազմակերպիչ և տարածող
ՀՀ մարզերից, Վրաստանից, Արցախից մասնակիցները կհյուրընկալվեն մեր կրթական փոխանակումների կացարանում։