HTC-ի եվրոպական բաժանմունքի ղեկավար Ֆլորիան Զեյխեն (Florian Seiche) արտահայտել է իր նկատառումները պլանշետի ապագայի մասին։ Ըստ նրա` շուտով պլանշետներն այնքան հանրահայտ կլինեն, մարդու կյանքի բոլոր ոլորտներում այնքան կիրառելի, որ կարող են անգամ դպրոցական տետրերին փոխարինել։
Բացի դրանից` Reuters Global Technology կոնֆերանսում ելույթի ժամանակ նա նշել է HTC Flyer պլանշետի վաճառքի բարձր մակարդակի մասին։ Այդ նորությունը, ճիշտ է, առայժմ ոչ բոլոր երկրներում կա, և որոշ տեղերում կարելի է ձեռք բերել միայն նախնական պատվերով։
Մոտ ժամանակներս արդեն կթողարկվի նոր՝ օպերացիոն Android 3.0 համակարգով կառավարվող 10 դյույմանոց սարք՝ HTCPuccini։
Ռուսերենից թարգմանեց Արմինե Ազրոյանը