ՀՐԱՄԱՆ
08․10.2017թ.
Հոկտեմբերի 13-ին կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված Հայ-վրացական բարեկամական համերգ-ներկայացումն է Գյումրիում՝ Հայաստանում Վրաստանի դեսպանի, «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» նախագծի գործընկերների մասնակցությամբ։ Համերգ ներկայացումը պատշաճ նախապատրաստելու համար.
- հոկտեմբերի 9-ին գործուղել կազմակերպիչների խմբին՝ համերգ-ցուցադրության սրահին ծանոթանալու, տեղում կազմակերպական որոշումներ ընդունելու, պայմանավորվածություններ ձեռք բերելու համար.
- հաստատել գործուղման մասնակիցների կազմը՝ Աշոտ Բլեյան, Յուրա Գանջալյան, Կարինե Մացակյան, Սյուզի Մարգարյան․
- Գյումրի մեկնումը՝ Յուրա Գանջալյանի անձնական մեքենայով, ժամը 8․00, կրթահամալիրի Կենտրոնից,
- վերադարձը՝ մինչև 18.00.
- դպրոցների ղեկավարներին՝ սահմանված կարգով կազմակերպել ուսումնական պարապմունքներից բացակայողների փոխարինումը։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան