ՀՐԱՄԱՆ
16․11.2017թ.
Արագածոտնի մարզի Օհանավանի Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի սովորողների (15 հոգի) և ուսուցիչների (3 հոգի) խումբը նոյեմբերի 17-ին հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Ընդունելությունը կազմակերպելու նպատակով.
- ընդունելության պատասխանատու ճանաչել Հայկուհի Հովհաննիսյանին, Ռիմա Երեմյանին և Հյուսիսային դպրոցի սովորողներին.
- ընդունել ի գիտություն Հայկուհի Հովհաննիսյանի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված 1).
- մասնակիցների ճաշը կազմակերպել կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի խոհանոցում.
- սնունդը` յուրաքանչյուրին 500-ական դրամի չափով
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան