ՀՐԱՄԱՆ
02․12.2017թ.
Դեկտեմբերի 4-8-ը կրթահամալիրում կազմակերպվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի 5-րդ փուլը: Այդ նպատակով.
- մանկավարժության կենտրոնի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1)․
- վերապատրաստումը կազմակերպել կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, քոլեջում․պատասխանատուներ՝
- Արևելյան դպրոց-պարտեզ - Նառա Նիկողոսյան
- Արևմտյան դպրոց-պարտեզ - Տաթև Աբրահամյան
- Հյուսիսային դպրոց-պարտեզ - Քնարիկ Ներսիսյան
- Հարավային դպրոց-պարտեզ - Շամիրամ Պողոսյան
- Քոլեջ - Սոֆյա Այվազյան.
- վերապատրաստող ճանաչել կրթահամալիրի 2-4 տարեկանների, 5 տարեկանների դաստիարակներին և օգնականներին, երաժշտության դաստիարակներին, տեխնոլոգ-ուսուցիչներին, պատասխանատուների ներգրավմամբ՝ այլ մանկավարժական աշխատողների․
- վերապատրաստման առաջին օրվա ընդունելությունը ժամը 9․00-11․00 կազմակերպել կրթահամալիրի Մայր դպրոցում․ պատասխանատու՝ Մարալ Կարապետյան և ընկերներ․ գրանցման համար՝ Լուսինե Ալեքսանյան և ընկերներ
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում․
- Հարավային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Շամիրամ Պողոսյան.
- Հյուսիսային դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Քնարիկ Ներսիսյան․
- Արևմտյան դպրոցի կացարան․ պատասխանատու՝ Տաթև Աբրահամյան․
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան