ՀՐԱՄԱՆ
22.12.2017թ.
- Հաստատում եմ 2017թ. դեկտեմբերի 30-ից 2018թ. հունվարի 7-ը կրթահամալիրի կրթական օբյեկտներում, ներառյալ նկուղային տարածքները (այսուհետ՝ Շենքեր), հերթապահի աշխատանքի նկարագրությունը (հավելված 1), կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակը (հավելված 2), աշխատողների հերթապահության ցուցակը (հավելված 3), ծաղիկների և ընտանի կենդանիների խնամքի ռեժիմն ըստ կրթական օբյեկտների (հավելված 4):
- Նշված օրերին շենքերը ջեռուցել՝ ապահովելով գազի նվազագույն ծախս և ջեռուցման համակարգի անվտանգությունը, նկատի ունենալով, որ ուսումնական պարապմունքներ և այլ միջոցառումներ շենքերում չեն լինելու: Պահակի (շենքի հերթապահի) առանձնացված սենյակը ջեռուցել էլեկտրական ջեռակով` ապահովելով այդ սենյակում 16-18 աստիճան:
- Հունվարի 5-ին Հյուսիսային դպրոցը ջեռուցել «Սուրբ Ծնունդ. Ուսուցչի լույսը կրթահամալիրում» տոնական նախագծի կազմակերպման համար։
- Կրթահամալիրում բնականոն գործընթացը վերսկսել հունվարի 8-ից։
- Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, դպրոցների և գրասենյակների ղեկավարներին:
- Աշխատանքների ընդհանուր վերահսկողությունն իրականացնում է Ռ. Սահակյանցը:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան