• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ուսումնական Գյումրի» նախագծով այցելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
31․01.2018թ.

Հեղինակային կրթական 2018թ. ծրագրով, փետրվարյան օրացույցով որոշված «Կրթահամալիրի տնօրենի աշխատանքային օրը Գյումրիում»,  «Ուսումնական Գյումրի» նախագծային խմբերով աշխատանքը փետրվարի 1-ին կազմակերպելու համար.

  1. հաստատել նախագծի բովանդակությունը (հավելված 1), աշխատակարգը (հավելված 2),
  2. նախագծով որոշված աշխատանքի պատասխանատու համարել՝
  • Շամիրամ Պողոսյանին, Լուսինե Բուշին, Քնարիկ Ներսիսյանին՝ կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների ներկայացում Շիրակի մարզպետարանի կրթության վարչությունում, Գյումրու քաղաքապետարանում.
  • Քնարիկ Ներսիսյանին՝ թատերական փորձեր-հանդիպումներ, «Արվեստանոցային Գյումրի» նախագիծ.
  • Շամիրամ Պողոսյանին, Սուսան Ամուջանյանին՝ «Կյանքը Սլոբոդկայում» նախագիծ
  • Լուսինե Բուշին՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» Գյումրու ակումբի հետ աշխատանք.
  1. հաստատել նախագծի մասնակիցների ցուցակը (հավելված 3).
  2. մեկնումը՝ ժամը 8։00, Մայր դպրոցի կայանատեղիից, վերադարձը՝ մինչև ժամը 20։00.
  3. ճամփորդությունը կազմակերպել Sprinter 60 LD 077 մակնիշի մեքենայով, վարորդ` Կարեն Հարությունյան (հեռ․ 077 89 70 17).
  4. Ճանապարհածախսը՝ 40.000 (քառասուն հազար) դրամ տրամադրել տրամադրել «Փորձարարական ծրագրերի իրականացում» ծրագրի միջոցներից.
  5. սնունդը՝ նախագծի մասնակիցների բրդուճներներով։

Աշխատակարգ

08։00՝ մեկնում Մայր դպրոցից
10։00-11։00՝ ֆոտոպլեներ Սև բերդում
11։30-12։30՝ հանդիպում Գյումրու դրամատիկական թատրոնում
13։00-15։00՝

  • հանդիպում մարզպետարանում (13։00-14։00)
  • հանդիպում գյումրեցի արվեստագետների՝ քանդակագործ Ալբերտ Վարդանյանի (13։00-14։00), նկարիչ Վահան Թոփչյանի հետ (14։00-15։00) իրենց արվեստանոցներում
  • Բուշ Լուսինեի հանդիպումը Ալլա Հովհաննիսյանի հետ. վերապատրաստում
  • թափառում-ֆոտոպլեներ Գյումրիում

15։00-16։00՝ «Հայ-վրացական հանրակրթական կամուրջների» Գյումրու ակումբի պարապմունք Երիտասարդական պալատում. պարապմունքը վարում է Լուսինե Բուշը
15:00-17:00` Գյումրում ԿԱԶԱ շվեյցերական կազմակերպության և կրթահամալիրի ֆոտոակումբի համատեղ ֆոտոպլեներ Սլոբոդկայում.  ծանոթություն կազմակերպության գրասենյակում
17։30-18։00՝ հանդիպում «Բեռլին» հյուրանոցում
18։00՝ վերադարձ

Կրթահամալիրի տնօրեն`                          Ա. Բլեյան