Վինչեստրը, սնուցման համակարգը, տարատեսակ լամպերը և միկրոսխեմաները- այս ամենը նետում եք աղբարկղ:
Բայց իտալացի նկարիչ Ֆրանկո Ռեկկին մտածեց, որ այդ ամենը աղբարկղ նետելը հանցագործություն է և համակարգչային աղբից ստեղծեց իրականում գոյություն ունեցող ամերիկական քաղաքների մանրակերտներ: Նրա փոքրիկ հավաքածուի մեջ տեղ են գտել Մանհեթենը, որը գտնվում է Նյու-Յորքում, Բոստոնը, մոխրագույն Պիտսբուրգը:
Արդյո՞ք դուք էլ եք հին իրերին երկրորդ կյանք տալիս: Օրինակ՝ հին սպորտային վերնաշապիկը ձևափոխում եք և ստանում տոնական վերնաշապի՞կ: Կամ էլ անսարք հեռուստացույցից պատրաստում եք վահանակներ CD-ի համար: