ՀՐԱՄԱՆ
11.04.2018թ.
Թբիլիսիի թիվ 98 դպրոցի սովորողների, ուսուցիչների և ծնողների 58 հոգիանոց խումբը (ցուցակը կցվում է) «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» 2018թ. ծրագրով, «Վրացերենի օրեր կրթահամալիրում» ուսումնական ամենամյա նախագծով ապրիլի 12-15-ը հյուրընկալվում է կրթահամալիրում: Ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով.
- ընդունող դպրոց համարել ավագ դպրոցը (Մարթա Ասատրյան, Լուսինե Բուշ և սովորողներ). կրթահամալիրի մյուս դպրոցներն ապահովում են «Վրացերենի օրեր կրթահամալիրում» նախագծով, ընդունելության ծրագրով որոշված մասնակցություն.
- հաստատել ընդունելության պատասխանատուների խումբը՝ Ռինա Շագինյան և վրացախոսների ակումբ, Սոնա Փափազյան, Հասմիկ Պողոսյան․
- ընդունել ի գիտություն Մարթա Ասատրյանի և Լուսինե Բուշի կազմած ընդունելության ծրագիրը (հավելված).
- հյուրերի գիշերակացը կազմակերպել կրթահամալիրի Դպրոց-պարտեզի (պատասխանատու` Տաթև Աբրահամյան), Հարավային դպրոց-պարտեզի (պատասխանատու` Շամիրամ Պողոսյան), Հյուսիսային դպրոց-պարտեզի (պատասխանատու` Ծովինար Սարգսյան) կրթական փոխանակումների կացարաններում․
- սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել՝ կացարանների խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան