ՀՐԱՄԱՆ
08․10․2018թ․
Հոկտեմբերի 10-12-ը կրթահամալիրում կազմակերպվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների դասվարների, տեխնոլոգիայի-կերպարվեստի, երաժշտության ուսուցիչների, կազմակերպիչների (ցուցակը կցվում է) վերապատրաստման դասընթացի հերթական փուլը: Այդ նպատակով.
- ստեղծել աշխատանքային խումբ՝
- համակարգող՝ Տաթև Աբրահամյան,
- դասվարների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Լուսինե Փաշայան,
- տեխնոլոգիայի-կերպարվեստի ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Մարիամ Աղաբաբյան,
- երաժշտության ուսուցիչների վերապատրաստման ծրագրի պատասխանատու՝ Սվետա Ճաղարյան.
- կազմակերպիչների վերապատրաստման պատասխանատու՝ Մարալ Կարապետյան
- Տաթև Աբրահամյանի ներկայացմամբ հաստատել վերապատրաստման բովանդակությունը, աշխատակարգը (հավելված 1).
- վերապատրաստողներ ճանաչել՝
- դասվարների՝ Կարինե Խառատյանին, Լուսինե Փաշայանին, Անահիտ Հարությունյանին.
- տեխնոլոգների՝ Մարիամ Աղաբաբյանին.
- երաժիշտների՝ Հասմիկ Մաթևոսյանին.
- կազմակերպիչներ՝ Մարալ Կարապետյան.
- մասնակիցների դիմավորման, գրանցման, ամենօրյա հաշվառման, վկայագրման պատասխանատու՝ կրթահամալիրի կադրերի տեսուչ Լուսինե Մամիկոնյան.
- հոկտեմբերի 10-ի ընդհանուր պարապմունքի, հոկտեմբերի 12-ի առավոտյան ժամերգության պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան.
- հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային համարել Հասմիկ Մաթևոսյանի, Մարիամ Մնացականյանի, Մարինե Մկրտչյանի, Թամար Հարությունյանի, Կարինե Խառատյանի, Անահիտ Հարությունյանի, Լուսինե Փաշայանի, Կարինե Խառատյանի, Տաթև Աբրահամյանի, Մայր դպրոցի տնտեսուհի Գայանե Գայֆաջյանի և Լուսիկ Ներսիսյանի համար․
- անհրաժեշտության դեպքում վերապատրաստման մասնակիցների գիշերումը, 2 անգամյա սնունդը (նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով) կազմակերպել կրթահամալիրի կրթական փոխանակումների Արևմտյան դպրոցի կացարանում․ պատասխանատու՝ Ռիմա Երեմյան.
- հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան