ՀՐԱՄԱՆ
22.10.2018թ.
Հիմք ընդունելով Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նառա Նիկողոսյանի հայտը, ս.թ. հոկտեմբերի 23-ին, ժամը 10.00-12.30, Մայր դպրոցի բակից, «Երևանը ես եմ» ուսումնական նախագծի շրջանակում թույլատրել 3-րդ դասարանի սովորողների (18 մասնակից) ուսումնական ճամփորդությունը Մոնումենտ, Կասկադ՝ Մանումենտի բարձունքից «Երևանն ափի մեջ» լուսանկարչական պլեներ, վայրէջք Կասկադով դեպի Կասկադի թանգարան բաց երկնքի տակ ցուցասրահ, Երևանյան երգերի ֆլեշմոբ Կասկադում իրականացնելու։ Ճամփորդության պատասխանատու նշանակել Հռիփսիմե Առաքելյանին, օգնական՝ Սյուզաննա Սարգսյանին: Ճամփորդությունը կազմակերպել Սպրինտեր 35 QP 464 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55):
Մասնակիցների ցուցակ
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան