ՀՐԱՄԱՆ
01.11.2018թ.
«Ուսումնական ժամերգություն Շատիվանքում» նախագծով ս․թ․ նոյեմբերի 2-ին կազմակերպել կրթահամալիրի ուսուցիչների և սովորողների այցը Վայոց ձոր` Շատին։ Այդ նպատակով՝
- հաստատել խմբի կազմը (հավելված 1).
- խմբի ղեկավար նշանակել Հասմիկ Մաթևոսյանին, օգնական՝ Մարինե Մկրտչյանին․
- Հասմիկ Մաթևոսյանի ներկայացմամբ հաստատել այցի ծրագիրը (հավելված 2).
- մասնակիցներիի տեղափոխումը կազմակերպել SPRINTER 60 LD 077 և IVEKO 35 UF 077 մակնիշի մեքենաներով, վարորդ` Արթուր Եղիազարյան (հեռ․ 099 25 91 91) 41) և Կարեն Հարությունյան (հեռ. 077 89 70 17)․
- ճանապարհածախսի մասը՝ 50.000 (հիսուն հազար) դրամ տրամադրել կրթահամալիրի 2018թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից․
- մեկնումը՝ նոյեմբերի 2-ին, ժամը 8։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան-Արտաշատ-Զանգակատուն-Արենի-Շատին երթուղով. վերադարձը՝ նոյեմբերի 2-ին, մինչև 20։00, Շատին-Արտաշատ-Երևան երթուղով։
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան