ՀՐԱՄԱՆ
06.12.2018 թ.
2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման վայր են ընտրված կրթահամալիրի կրթական օբյեկտները։ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`
- Նորա Գալուստյանին, Գայանե Գայֆաջյանին` Մայր դպրոցի (7/43 և 7/44 ընտրական տեղամասեր), Էվելինա Սանդրյանին՝ Քոլեջի (7/47 ընտրական տեղամաս), Մարինե Ավետիսյանին՝ Դպրոց-պարտեզի (7/41 և 7/42 ընտրական տեղամասեր) շենքերում տեղամասային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել մեկական համապատասխան կահավորանքի սենյակներ:
- Օպերատիվ կատարել տեղամասային հանձնաժողովների նախագահների՝ քվեարկության անցկացման հետ կապված բոլոր առաջարկները:
- Դպրոց-պարտեզում` Մարինե Ավետիսյանի և Հրանտ Գիժլարյանի, Քոլեջում` Էվելինա Սանդրյանի և Ներսես Հայրապետյանի, Մայր դպրոցում` Նորա Գալուստյանի, Գայանե Գայֆաջյանի, Մանուկ Բաբայանի համար դեկտեմբերի 9-ը համարել աշխատանքային՝ 8:00-20:00: Աշխատողներն իրենց ընտրական իրավունքն իրականացնում են միմյանց հետ պայմանավորվելով:
- Դեկտեմբերի 9-ին, ժամը՝ 8։00-20։00, գործում են շենքերի առաջին հարկերի բոլոր սանհանգույցները։
- Հրամանին անհատապես ծանոթացնել նշված մարդկանց:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան