«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Պատմում, լուսանկարում է Գոհար Եղոյանը․
Երևան-Ստամբուլ ճամբարային նախագիծն ամենաիրական կրթական կամուրջն է Սեբաստացի և Կարագէօզեան վարժարանների սովորողների միջև: Թուրքիա ժամանած սովորողներն ապրում են պոլսահայ ընտանիքների հետ: Առավոտը սկսվում է վարժարանում` ընդհանուր պարապմունքով, աշխատանքային արվեստանոցներում, ամենահետաքրքիր դասաժամերով…Այնուհետև թափառումներ Ստամբուլում` արևելյան մշակույթ, խենթուխելառ վազվզոց փողոցներում, ծովափով, նեղ փողոցներով, նկարվելով, երգ ու պարով… Իսկ երեկոյան՝ մեզ սպասող տաքուկ ու հյուրընկալ ընտանիքներ: