Արդեն մի քանի օր է, որ կրթահամալիրի 6-12-րդ դասարանների սովորողները, ուսուցիչները նախագծային գործունեություն են իրականացնում Թուրքիայի Ստամբուլ քաղաքում՝ Կենդրոնական և Կարագյոզյան վարժարանների հրավերով։ Ճամփորդ սովորողներն իրենց ստամբուլցի ընկերների հետ աշխատում են հետևյալ նախագծերով՝ Երկու պատմություն և մեկ սահման, Նախակաղանդ Ստամբուլում։
Գոհար Եղոյանը պարբերաբար ուղիղ եթերով պատմում է ստամբուլյան առօրյայի մասին։