Դուք, սեբաստացի ուսուցիչներ, ունեք մի մինչև վերջ չգիտակցված ու չօգտագործվող առավելություն. դուք կրում եք կենդանի կրթական ծրագիրը, ձեր օրը ծիսական, դուք առողջապահական պորցիաներով ականջներ չեք լցնում, դուք ապրում եք օրը ձեր... Որևէ հաղորդում, նաև եթերում լինելը բացառություն չէ, ներառեք, ձեզանով արեք... եթերները մարդկայնացրեք, մեր մանկավարժության հանրայնացման պարապմունքի ձևեր դարձրեք։ Ձեր դեմը ո՞վ կարող է առնել. դուք եթերում եք... Դուք, Սյուզի-Քնարիկ, հենց դուք կարող եք... Ես զուրկ եմ ձեր շնորհներից։ Մի առավելություն ունեմ, որ տիարի զորությամբ լիուլի շարունակում եմ օգտագործել. ես կարողանում եմ ձեզ հետ անծանոթին ծանոթ-հարազատ-գործընկեր դարձնելու ճանապարհով կյանքի խնդիր լուծել, միջավայր ստեղծել, որ հա՛մ ուղղակի ազդում է յուրաքանչյուրիս վրա, հա՛մ հետաքրքիր դարձնում մեր կյանքը մեր նորացվող աշխարհում... Եվ դա անել շարունակ, անդադրում-անհոգնել, բարեխիղճ, ստեղծական, բաց-ձրի տարածելով...
Կրթահամալիրի տնօրենի՝ դեկտեմբերի 15-ի օրագիրը։
Լուսանկարը՝ Սմբատ Պետրոսյանի