• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2018 թվականի դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
17.12.2018թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳ նախարարի «2017-2018 ուստարվա սովորողների գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը հաստատելու մասին» 2018թ մայիսի 15-ի N468 Ա/2 հրամանը, կրթահամալիրի 2018-2019 ուսումնական տարվա ուսպլանները` 2018-2019 ուստարվա 12-րդ դասարաններում սովորողների գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների դեկտեմբերյան փուլի կազմակերպման նպատակով.

  1. կրթահամալիրի Ավագ դպրոցում ստեղծել քննական կենտրոն և նշանակել ղեկավար Մարթա Ասատրյանին, օգնական՝ Լիլիթ Գասպարյանին.
  2. ընդունել ի գիտություն ՀՀ ԿԳՆ հաստատած՝ գիտելիքների ստուգման, ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակացույցը.
  3. քննական կենտրոնի էջում սահմանված կարգով ապահովել հրամանում հիշատակված հիմքերի, աշխատանքներին վերաբերող տեղեկությունների, արդյունքների հրապարակումը.
  4. քննական թեստերը ստանալու և քննական կենտրոններ հասցնելու պատասխանատու համարել Յուրա Գանջալյանին, Լուսինե Սարգսյանին.
  5. Լիլիթ Գասպարյանին՝ ավարտական և պետական ավարտական յուրաքանչյուր քննության ավարտից հետո ԳԹԿ-ի կայքում մուտքագրել քննությունների արդյունքները՝ դպրոցների անհատական էջերում՝ «Ավարտական քննություններ» բաժնի «Գնահատականներ» ենթաբաժնում (Էջի մուտքի անունը և ծածկագիրը տրամադրվում է միայն պատասխանատուին).
  6. հիշեցնում եմ քննական կենտրոնի ղեկավարին, որ փոխադրական, ավարտական և պետական ավարտական քննություններին մասնակցելու իրավունք ստանում են այն սովորողները, ովքեր 2018-2019 ուստարվա ուսումնառության պայմանագրով նախատեսված ուսումնական առաջադիմության և ուսումնական ծառայությունների համար վճարման պարտքեր չունեն կիսամյակների և ուստարվա արդյունքներով.
  7. Լիլիթ Գասպարյանին՝ հրամանին անհատապես ծանոթացնել յուրաքանչյուր 12-րդ դասարանցու և նրա ծնողին (օրինական ներկայացուցչին):

   Կրթահամալիրի տնօրեն`     Ա. Բլեյան