Չնայած երկու օր է, որ նախակրթարանի սաները չփչփացնում են նոր լողավազանի ջուրը, բայց մի քիչ գործ կար...ճամբարն էր այցելել մեր ամենափոքր ճամբարականը, նրան դուր եկավ իր ամառային դպրոցը: Դե ինչ, Դավիթ ջան, ներկա-բացական սկսված է: Իսկ մենք՝ մեծերս, շարունակում ենք աշխատել, նկարել, ծեփել, բակը կարգի բերել, խոհանոցում տիկին Նունեին օգնել, ներկայացումներ փորձել, պարեր բեմադրել...
Օր՝ գլխարկ: Ճամբարային այսօրվա անունը Գլխարկ էր: Մենք էլ՝ ընկեր Կարինեն, ընկեր Արաքսյան և 3-րդ դասարանի ռոդարիկներս, որոշեցինք, որ մեր հերթական ներկայացումը գլխարկային է լինելու:
Այսօր ամառային ուսումնահետազոտական ճամբարի առաջին օրն էր: Օրը սկսեցինք առավոտյան ընդհանուր պարապունքով, որը մյուսներից տարբերվում էր առավոտյան մարմնամարզությունով: Հետո մեր լսարաններում՝ ակումբների ղեկավարների հետ միասին քննարկեցինք ընդունելության ուս.