Այսօր կրթահամալիրը մեծ սիրով հյուրընկալեց թատրոնի և կինոյի ճանաչված և սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանին ու նրա տիկնոջը:
Վերջիններիս այցը կրթահամալիր ուներ իր նպատակը. ցանկանում էին հայ ուսուցչին և սովորողին ևս մեկ անգամ հիշեցնել, որ թատրոնը երբեք չի լքում իր հանդիսատեսին, թատրոնն ապրում է հանդիսատեսով:Մեծն դերասանն ու իր կինը ակնհայտ զարմանք ապրեցին` շրջելով կրթահամալիրում: Այսպիսի դպրոց նրանք Հայաստանում դեռ չէին տեսել: