• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ձեզ դուր կգար...

Ձեզ դուր կգա°ր, որ ձեզնից ձեր թևերն ու ոտքերը պոկեին… Ի վերջո հասկացեք, որ բնությունն էլ է ապրում, նա էլ է ցավ զգում: Թող մեռնեն այն մարդիկ, ովքեր տրորում են բնության օրենքները: Էդուարդ 7-4
Բնությունն էլ է կենդանի, նա էլ է մեզ նման շնչում, ապրում ու ցավ զգում: Չի կարելի բնությանը նեղացնել, ամեն մի ծաղիկ քաղելով` մենք նեղացնում ենք նրանց: Ոչ մեկին էլ դուր չի գա, որ իրեն նեղացնեն: Երբ որ մենք ծազիկ ենք քաղումսպանում ենք նրան, բայց չէ° որ ոչ ոք չի ցանկանա, որ իրեն սպանեն ինչ-որ մեկի հաճույքի համար: Ես կոչ եմ անում բոլոր երեխաներին ու մեծերին բնության կողմից, որ չփչացնեն բնությունը, չփչացնեն ծաղիկները, և նրանք ձեզ շա~տ կսիրեն: Եղոյան Սյուզի 7-4
Ախր մարդիկ չեն հասկանում, որ այդպես վարվել բնության հետ չի կարելի: Մարդիկ օգտագործում են բնության բոլոր բարիքները, բայց չեն փոխհատուցում կորուստը: Հատում են հսկայական անտառներ և ծառերի տեղը կառուցում են բ նությունն աղտոտող գործարաններ: Փոքրիկներն իրենց հերթին պոկում են ծառերի ճյուղերը, տերևները, ծաղիկները: Եթե այդպես շարունակվի, մոտակա 100 տարվա ընթացքում Երկիր մոլորակն էլ ապրելու համար պիտանի չի լինի, և մարդիկ ստիպված կլինեն գտնել նոր մոլորակ, որտեղ մարդը կարող է ապրել: Հուսյ ունեկ, որ կարիք չի լինի ուրիշ մոլորակ գտնել, որովհետև մեր մոլորակն ամենալավն է: Ռաֆայել Միրզոյան 7-4
Ամեն մեկդ պատկերացրեք, որ դուք ծաղիկ եք և ձեզ պոկում են: Համոզված եմ, որ տհաճ կլինի բոլորիդ: Եվ ձեր օրինակով հիշեք, որ չի կարելի փչացնել բնությունը, կեղտոտել, բնությունն էլ շնչում է: Տաթևիկ Գրիգորյան 7-4
Բնությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես որ դու կուզենայիր, որ քեզ վերաբերվեն: Ճիշտ է, Հայաստանում դա չկա, մարդիկ ամեն օր կեղտոտում են Երևանը, բայց դա ինձ չի հետաքրքրում: Միևնույնն է, երբ ես մեծանամ, չեմ պատրաստվում մնալ, կներեք արտահայտությանս համար, այս հետամնաց երկրում: Կգնամ իմ սիրելի քաղաք` Լոնդոն: Վերաբերվեք բնությանը լավ և սիրալիր: Նարե Ղալամքարյան 7-4
Մենք բոլորս շատ վատ ենք վերաբերվում բնությանը, որովհետև ամեն անգամ մեկ տերև պոկելուց ծառն ու ծաղիկը լացում են: Բնությունն ամեն օր լացում է: Երբ ես դեռ շատ փոքր էի, իմ ընկերները ծառին դանակով հարվածում էին, բայց ես չէի կարողանում նայել, մի անգամ էլ լացել եմ, որովհետև ինձ համար շատ դժվար էր դրան նայելը: Հարություն Այվազյան 7-4
Ինձ այդ ֆիլմը շատ դուր եկավ, ես էլ եմ ուզում այդ փորձը կրկնել: Հասմիկ Կադաևչյան 7-4
Ես այս ֆիլմը դիտելուց հետո չեմ թողնի, որ ինչ-որ մեկը ծառը կտրի կամ ծաղիկ պոկի: Սոնա Խաչատրյան 7-4
Ես վերջում կասեի.
- Խնդրում եմ ինձ ներեք, ես չէի ուզում ձեզ ցավեցնել, ես ուզում էի ձեզ օգնել: Ախր բոլոր այն մարդիկ, ովքեր ձեզ վնասում են, չեն հասկանում, որ դուք էլ եք մարդ և ուզում եք ապրել: Արարատ Միդոյան 7-4