• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գերմանիայի Դաշնությունում միջազգային գիտաժողովին Մարիետ Սիմոնյանի մասնակցության մասին

Կրթահամալիրի միջնորդությամբ միջին դպրոցի ղեկավար Մարիետ Սիմոնյանը մասնակցելու է SMART Technologies-ի  Global Education Technology Summit (GETS) 2011 միջազգային գիտաժողովին, որը կայանալու է Գերմանիայի Բեռլին քաղաքում ս.թ. հոկտեմբերի 5-7-ը: Գիտաժողովին Մարիետ Սիմոնյանը ներկայացնելու է ուսուցման մեջ մեդիատեխնոլոգիաների կիրառման կրթահամալիրի փորձը: Այդ նպատակով.

  1. Մարիետ Սիոմոնյանի բացակայությունը համարել հարգելի.
  2. միջին դպրոցի ղեկավարի պարտականությունները հանձնել Ռիմա Երեմյանին.
  3. ընդունել ի գիտություն, որ հրավիրող կողմը վճարում է տրանսպորտային, սննդի և հյուրանոցի ծախսերը.
  4. առաջարկել արհեստակցական միությանը Մարիետ Սիմոնյանին նյութապես աջակցելու գիտաժողովին մասնակցության, ելույթի, նվերների և ընթացիկ այլ ծախսերի հարցում:

ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՏՆՕՐԵՆ`   Ա. ԲԼԵՅԱՆ