• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հարվարդը դադարել է աշխարհի լավագույն համալսարանը լինելուց

Հեղինակավոր Հարվարդի համալսարանը (ԱՄՆ) 8 տարվա մեջ առաջին անգամ կորցրեց իր դիրքը համաշխարհային ազդեցիկ վարկանիշային աղյուսակում: Հարվարդը զիջեց Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանին: Դա ավելի երիտասարդ բուհ է`ավելի փոքր և նեղ մասնագիտացմամբ: Բուհի հաջողության գրավականը գնահատման համակարգի միշտ բարձր ցուցանիշն է, ինչպես նաև ֆինանսավորման նշանակության մեծացումը գիտահետազոտական աշխատանքներում: Բայց Հարվարդի համալսարանի <<պարտությունն>> այսքանով չավարտվեց. Հարվադը  ստիպված էր երկրորդ տեղը կիսել Ստենֆորդի համալսարանի հետ: 2011 թվականի վարկանիշային աղյուսակը ցույց է տալիս, որ ամերիկյան բուհերը շարունակում են առաջատար լինել բարձրագույն կրթության ոլորտում. առաջին տասնյակում ընդգրկվել է միանգամից ամերիկյան 7 բուհ, իսկ լավագույն 200-ի մեջ` 75: Մյուս երկիրը լավագույն համալսարանների թվաքանակով ՄեծԲրիտանիան է(32/200), հաջորդում են Հոլանդիան ևԳերմանիան (12-ական բուհերով), Կանադան (9) ևԱվստրալիան (7):  Ցուցակում տեղ են գտել նաև Շվեցիայի, Դանիայի, Ֆինլանդիայի,  Բելգիայի, Իռլանդիայի և այլ երկրների համալսարաններ: Ռուսական բուհերը վարկանիշային աղյուսակի 200 լավագույնների մեջ  չկան: Համալսարանի ընտրությունը վճովում է հետևյալ կերպ. գիտահետազոտական աշխատանք, դասավանդում, գիտելիքի փոխացում, միջազգային գործունեություն:

 

ՆյութըանգլերենիցթարգմանեցԱիդաԳրիգորյանը

Ղեկավար`ՄարգարիտՍարգսյան