• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նշանավոր մարդկանց ճակատագրական հիմարությունները

Նշանավոր մարդկանց ճակատագրական հիմարությունները

·                 Հույն փիլիսոփա Քրիսիփփը մեռավ ծիծաղից, երբ դիտում էր, թե ինչպես է էշը փորձում թուզ ուտել:

·                 XVIդարի աստղագետ Թիխո Բրագեն, ում հետազոտությունները օգնեցին Իսահակ Նյուտոնին հայտնաբերելու  Երկրի ձգողականության տեսությունը, վաղաժամ հրաժեշտ տվեց կյանքին, որովհետև ժամանակին չկարողացավ զուգարան գնալ: Այն ժամանակներում հեռանալ սեղանից մինչև քեֆի ավարտը նշանակում էր ծանր վիրավորանք հասցնել տանտիրոջը: Լինելով շատ նրբանկատ անձնավորություն, Բրագեն չհամարձակվեց տանտիրոջից թույլտվություն խնդրել սեղանից հեռանալու: Նրա միզապարկը պայթեց, և, 11 օր տանջվելուց հետո աստղագետը վախճանվեց:

·                 XVI դարի ազդեցիկ քաղաքական գործիչ և փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնը մեռավ նրա համար, որ խելքին փչեց մորթած հավի փորի մեջ աղի փոխարեն ձյուն լցնել,հավի միսը երկար պահպանելու համար: Փորձի արդյունքում հավը չսառավ, սառավ Բեկոնը:

·                 Ժան – Բատիստ Լյուլլին XVI դարի երգահան, որ երաժշտություն էր գրում ֆրանսիական թագավորի պատվերով, զոհվեց իր գործին չափազանց նվիրված լինելու պատճառով: Հերթական համերգի փորձի ժամանակ նա այնքան տաքացավ, որ ձեռնափայտով հատակին հարվածելիս վիրավորեց ոտքը և մեռավ արյան վարակից:

·                 ԱՄՆ տասներկուերորդ նախագահ Զաքարիա Թեյլորը 1850 թ. հուլիսի 4 –ի տոնական շոգ օրը չափից ավելի շատ պաղպաղակ կերավ, ստամոքսի խանգարում ստացավ և մահացավ, նախագահական աթոռին մնալով ընդամենը 16 ամիս:

·                 Աճպարար (ֆոկուսնիկ) Հարրի  Հուդինին ցուցադրելով իր փորի մկանների ամրությունը, թույլ էր տալիս, որ բռունցքով հարվածեն փորին: Իր երկրպագուներից մեկի հարվածից հետո նա ընկավ հիվանդանոց և մահացավ ներքին օրգանների վնասվածքներից:

·                 «Ամեն ինչ վազքի մասին» գրքի հեղինակ Ջիմ Ֆիքսը, որի շնորհիվ ազատ վազքը մեծ մասսայականություն ստացավ 1970 – ական թվականներին, մահացավ սրտի կաթվածից վազքի ժամանակ:

·                 Ֆրանսիացի երգիչ Կլոդ Ֆրանսուան մահացավ էլեկտրական հոսանքի հարվածից, երբ ջրով լի լոգարանի մեջ կանգնած փորձում էր փոխել էլեկտրական լամպը:

·                 Ջեկ Դենիելը՝ նշանավոր "Jack Daniel's" վիսկիի ստեղծողը, մոռացել էր սեյֆի կոդը և բարկացած հարվածելով երկաթե պահարանին, ջարդեց ոտքի մատը և վեց տարի անց մահացավ արյան վարակից: