• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մայր դպրոցի մուտքի փոփոխության մասին

Ելնելով նպատակահարմարությունից՝ սովորողների անվտանգություն, կրթական օբյեկտի շահառուների հարմարություն, Մարզահամալիրի, «Գ» կենտրոնական մասնաշենքի, Մարմարյա սրահի ֆունկցիոնալ օգտագործում, Մեծ պարտեզի գործունեություն`  2012թ. հունվարի 9-ից Մայր դպրոցի մուտք ու ելքը կատարել «Ա» (ավագ դպրոց-վարժարան) և «Բ» (միջին դպրոց) մասնաշենքերի մուտքի դռներով:

Հանձնարարել կրթահամալիրի փոխտնօրեն Ռուդիկ Սահակյանցին.

  • Էդիկ Գավարյանի, Համլետ Կարապետյանի, Օնիկ Դավթյանի, Կորյուն Ստեփանյանի և Քաջիկ Բաբայանի միջոցով ս.թ. դեկտեմբերի 26-30-ին ապահովել անհրաժեշտ շինարարական-ինժեներական բարեկարգման աշխատանքները.
  • Լիլիթ Ազիզխանյանի հետ սահմանել Մայր դպրոցի շահագործման կարգը՝ իրականացնելով դրանից բխող բոլոր միջոցառումները:

 

               Կրթահամալիրի տնօրեն`                  Ա. Բլեյան