Շնորհավոր…
Ուրախ մարդ, քեզ ցանկանում եմ մի մեծ պարկ գնդիկ, որ հենց սեղմում ես, դառնում է քեզ նման ու գնում է այնտեղ, ուր դու չես կարող գնալ:
Շնորհավոր, տխուր մարդ: Քեզ ակնոց եմ ցանկանում, որ հենց դնում ես, ծիծաղդ գալիս է:
Լացկան մարդ, շնորհավոր քո լացկան Նոր տարին: Քեզ չլացկան կոնֆետ եմ ցանկանում:
Կռվարարներին այնպիսի փայտ եմ ցանկանում, որ իրար մեջ դնեն՝ փոր փորի, չկարողանան կռվել, խելոք նստեն տեղները ու փլավ ուտեն:
Սուտասաններին այնպիսի գիրք եմ ցանկանում, որ կարդան ու ավելի հետաքրքիր ստեր սովորեն ու փչեն:
Բոլորին շնորհավորեց Բաբայան Էլենը, որը մի քիչ լացկան է, մի քիչ կռվարար, մի քիչ սուտասան, շատ ուրախ է ու տխուր չէ: Չէ՛, մի քիչ էլ շատ սուտասան եմ: Հա-հա-հաաա՜՜՜…