• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողների մանկավարժական փորձառությունը կրթահամալիրում կազմակերպելու մասին

 

Հիմք ընդունելով «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան»  ՊՈԱԿ-ի հետ կնքված համագործակցության պայմանագիրը` թույլատրել համալսարանի մագիստրատուրայի ուսանողների խմբի (ցուցակը` հավելված 1) մանկավարժական փորձառությունը կրթահամալիրի ավագ դպրոց-վարժարանում, համաձայն համալսարանի և կրթահամալիրի միջև կնքված պայմանագրի:

Այդ նպատակով.

  1. Մանկավարժական փորձառության կազմակերպման, վերահսկման  պատասխանատու ճանաչել կրթահամալիրի մանկավարժության կենտրոնի ղեկավար ՆաիրաՆիկողոսյանին:
  2. Փորձառության ղեկավարներ նշանակել  Յուրա Գանջալյանին, Սիլվա Հարությունյանին, Նարինե Պետրոսյանին, Շուշան Ասլանյանին և Աննա Մարությանին:
  3. Փորձառության սկիզբն  ըստ պայմանագրի`փետրվարի 13, ավարտը՝ ապրիլի 1:
  4. Հանձնարարել մանկավարժության կենտրոնի ղեկավարին ուսանողներին ծանոթացնել կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններին, կայքին, ուսումնական միջավայրին: Ուսանողների անհատական տվյալները 2 օրվա ընթացքում տեղադրել կայքում:
  5. Փորձառության բովանդակությունը կազմելիս նախատեսել, որ ուսանողները երեք շաբաթ մասնակցեն անգլերենի պարապմունքներին, երեք շաբաթ էլ՝ դիպլոմային աշխատանքների փորձարկմանը:
  6. Փորձառությունը լուսաբանել mskh.am-ում:
  7. Փորձառության կազմակերպման այլ հարցերը լուծել Նաիրա Նիկողոսյանի և համալսարանի ներկայացուցիչ Գայանե Թերզյանի համաձայնությամբ:
  8. Հրամանին անհատապես ծանոթացնել հրամանում նշված անձանց, այդ թվում՝ ուսանողներին:

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան