Կրթահամալիրային սեմինարները դիտվում են որպես կրթահամալիրում իրականացվող ծրագրի յուրացմանը և ներկրթահամալիրային փորձի փոխանցմանն ուղղված աշխատանքներ: Դրանք կազմակերպվում են ըստ կրթական ծրագրերի: Կրթական ծրագրերի համակարգողները պատասխանատու են սեմինարի բովանդակության, դրա մասնակիցների ցուցակը կազմելու համար:
- Կրթությունը միջին դպրոցում – երեքշաբթի, ժամը 15.15, համակարգող` Սուսան Մարկոսյան, անցկացվում է միջին դպրոցի մեծ տեսասրահում
- Կրթությունը ավագ դպրոցում և մասնագիտական կրթություն - չորեքշաբթի, ժամը 15.15, համակարգող` Գևորգ Հակոբյան, անցկացվում է միջին դպրոցի մեծ տեսասրահում
- Կրթությունը կրտսեր դպրոցում – հինգշաբթի, ժամը 15.15, համակարգող` Աշոտ Բլեյան, անցկացվում է Նոր դպրոցի ընթերցասրահում
- Պարտեզային կրթություն - շաբաթ, ժամը 11.00-12.00, համակարգող` Նաիրա Նիկողոսյան, անցկացվում է Դպրոց-պարտեզում