Օտար լեզուների ուսկենտրոնի մեր այսօրվա սեմինարավարն էր Լուսինե Բուշը:
Սեմինարը նորից համախմբել էր տարբեր օտար լեզուներ դասավանդողներին:Լուսինեն ներկայացրեց իր "Մի դասի նկարագիրը", որով նա փորձեց պարզաբանել, թե ինչպես է կարողանում մի ամենօրյա սովորական թվացող թեմա, ինչպիսին է եղանակի տեսությունը, սովորողների համար դարձնել ստեղծագործական: Սովորողները համացանցից օգտվելով http://www.accuweather.com կարողացել էին գտնել մեր երկրի եղանակի մասին առաջիկա 15 օրերի եղանակային կանխատեսումները և թարգմանել այն հայերեն: Փաստորեն նրանք փոքրիկ հետազոտական աշխատանք էին կատարել, որը կարելի է դնել sky drive-ում, mskh.am կայքում, ինչը պահանջվելու է հետագայում ստեղծական աշխատանքի գնահատման համար: Լուսինեն կարողացել է նաև արդյունավետ գործածել ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակը: Օրինակ` հետաքրքիր էր tolearnenglish.com համացանցային էջում եղանակի մասին ինքնաստուգումով վարժությունը:
Շնորհակալություն հայտնելով Լուսինեին սեմինարը հետաքրքիր և ուսանելի վարելու համար, միասին որոշեցինք, որ մեր հաջորդ սեմինարավարը լինելու է Աստղիկ Պողոսյանը` "Ինտերակտիվ էլեկտրոնային գրատախտակի արդյունավետ գործածումը օտար լեզվի դասին կրտսեր դպրոցում" թեմայով: