Հասարակագիտության ամբիոնի հանդիպումները միշտ էլ առանձնացել են իրենց բովանդակությամբ, բուռն և մասնագիտական քննարկումներով, փորձի փոխանակմամբ և թեմաներով: Մոտ մեկ տարի ամեն հանդիպման ժամանակ դասավանդողներից որևէ մեկը նախօրոք նյութ էր պատրաստում և ներկայացնում սեմինարի մյուս մասնակիցներին: Սակայն այսօր և այսուհետ սեմինար-պարապմունքների անցկացման մեջ փոփոխություններ են տեղի ունեցել:
Սեմինարն այս նոր ձևաչափում ներկայացրեց Արմինե Բաբայանը «Արվեստի պատմություն» առարկայով: Արմինեն խոսեց դասընթացի կարևոր դրույթների, առանձնահատկությունների, առկա խնդիրների, կիրառվող մեթոդների և գործիքների շուրջ: Այս ամենը ներկայացվեց «Հին Եգիպտոսի արվեստը» թեմայի օրինակով, որն ավելի պատկերավոր դարձրեց դասընթացի անցկացման ձևը: Արդյունքում, խոսվեց և՛ արվեստի, և՛ դասընթացի, և՛ մեթոդների մասին:
Հաջորդ շաբաթ կրկին հանդիպելու ենք, որպեսզի այս անգամ էլ լսենք մեր գործընկեր Վահրամ Թոքմաջյանին: