• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2012թ. մարտի 19-24-ի սովորողների և ուսուցիչների ուսումնական աշխատանքների մասին

  1. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների ուսումնականպլանով նախատեսված 1-12-րդ դասարանների սովորողների գարնանային արձակուրդները տալ 2012թ. մարտի 19-25-ին:
  2. Նախակրթարանների (մանկապարտեզային խմբերի) աշխատանքները շարունակել ըստ սահմանված ժամանակացույցի` 9:00-17:00:
  3. Միջին մասնագիտական,  նախնական մասնագիտական (արհեստագործական) մեկամյա ուսուցման  կրթական ծրագրերի ուսումնական պարապմունքները շարունակել ըստ սահմանված ժամանակացույցի:
  4. Կրթահամալիրի հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների, այդ թվում՝ «Կրտսեր դպրոց-պարտեզում 5-6 տարեկան նախադպրոցականների ծրագրված գործունեության կազմակերպում, նրանց ընդունակություններին ու առանձնահատկություններին համապատասխան պարտեզից դպրոց անցում» գիտափորձի 1-ին դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները վերսկսել մարտի 26-ին, ժամը 9:00, գործող ուսումնական պլաններով և ժամանակացույցերով:
  5. Մարտի 19-24-ի համար հաստատել կրթահամալիրային ուսումնական աշխատակարգը` այն դիտելով որպես պարտադիր աշխատանք դասավանդողների և մասնագետների համար, կամավոր աշխատանք 1-12-րդ դասարանների սովորողների համար:
  6. Հանձնարարել մանկավարժության կենտրոնի ղեկավար Նառա Նիկողոսյանին և կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավար Սուսան Մարկոսյանին կազմել և մինչև մարտի 18-ը, ժամը 18.00 կայքում հրապարակել սեմինար-պարապմունքների օրակարգերը և պատասխանատուներին:
  7. Սովորողներին, աշխատողներին, ծնողներին  ուղարկել տնօրենի`  մարտի 16-ի Սուրհանդակը:
  8. Գրասենյակների աշխատանքը մարտի 19-24-ին կազմակերպել ժամը 10.00-17.00:
  9. Ուսուցողական ծրագրերի, ուսումնական կենտրոնների ղեկավարների, կազմակերպիչների աշխատանքը կազմակերպել ժամը 10.00-ից:
  10. Սպասարկող անձնակազմի աշխատանքերը  շարունակել ըստ սահմանված ժամանակացույցի` 9:00-17:00: