• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում «Տիգրան Հայրապետյանի օրերի» անցկացման մասին

 

  1. Կրթահամալիրի 2012թ. տոնացույցով նախատեսված «Տիգրան Հայրապետյան» օրերն անցկացնել մարտի 18-19-20-ին: Այդ նպատակով.
  1. հաստատել օրերի ծրագիրը և պատասխանատուներին (հավելված).
  2. կրթահամալիրի գրադարանի, մանկավարժության և կրթական ծրագրերի կենտրոնների ներկայացմամբ «Տիգրան Հայրապետյան» 2012թ. մրցանակներ շնորհել.
  • դասավանդող Արտակ Զարգարյանին՝ սովորողների հասարակագիտական-քաղաքացիական նախագծերի արդյունավետ ղեկավարման, ավագ դպրոցում արևելագիտության խորացված ուսուցման կազմակերպման, հասարակագիտական հոդվածների համար: 2012թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Արտակ Զարգարյանին որպես մրցանակ տրամադրել 120.000 դրամ արժողությամբ նեթբուք.
  • գեղարվեստի ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Սոնա Արսենյանին՝ մեդիայում լրագրողի հետևողական աշխատանքի և արդյունավետ հրապարակախոսության համար: 2012թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Սոնա Արսենյանին նշանակել կրթաթոշակ 8 ամիս ժամկետով ամսական 10.000 դրամ, ընդամենը՝ 80.000 դրամ.
  • ավագ դպրոց-վարժարանի 12-րդ դասարանի սովորող Տիգրան Գրիգորյանին՝ արևելագիտության, հասարակագիտական բնագավառում կատարած արդյունավետ հետազոտական-ստեղծագործական աշխատանքի համար: 2012թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից նշանակել կրթաթոշակ 4 ամիս ժամկետով ամսական 20.000 դրամ, ընդամենը՝ 80.000 դրամ.

 

  1. ծրագրով նախատեսված միջոցառումների լուսաբանումը info.mskh-ի միջոցով, պատասխանատու՝ Արմինե Թոփչյան:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան