• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեթոդական բաց պարապմունք միջին դպրոցում

 

Գարնանային արձակուրդների առաջին օրը դասավանդողները սկսեցին մարտի 19-ի համար նախատեսված աշխատակարգով։ Առավոտյան ընդհանուր պարապմունքից անմիջապես հետո դասավանդողներն անցան մեթոդական բաց պարապմունքների։

Միջին դպրոցի սեմինարին կիսամյակի ամփոփումը միջին դպրոցներում ըստ սովորողի  ուսումնական աշխատանքի արդյունքների ամփոփման կարգի, ցուցանիշների ներկայացնում էին Մարիետ Սիմոնյանը, Սրբուհի Աղաբաբյանը։ Ուսուցողական ծրագրի ղեկավարի առաջին կիսամյակի հաշվետվության միջոցով խոսվեց 7-9րդ դասարանների կրթական ծրագրում ձեռքբերումների և բացթողումների մասին, ծրագրի ղեկավարները առաջ քաշեցին հարցեր՝ ուսուցիչներն ինչքա´ն օպերատիվ են արձագանքում էլեկտրոնային նամակներին կամ լրացնում էլեկտրոնային մատյանները, ինչպես են հանձնարարվում և ստուգվում տնային առաջադրանքները, ինչ վիճակում են սովորողների էլեկտրոնային փաթեթները… Որպես անցած կիսամյակի արդյունք՝ներկայացվեց տեխնոլոգիայի նոր սրահը, ջերմոցի հատվածում լաբորատոր մասի անջատումը, որը հագեցած է լաբարատորիայի համար անհրաժեշտ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկայով (պրոյեկտոր, համացանցին միացված համակարգիչ և այլն)։ Քննարկվեց նոթբուք-նեթբուքերի կիրառումը խրախուսելու մասին։

Սեմինարի արդյունքում պայմանավորվեցինք ևս մեկ անգամ նայել ուսումնական պլանը և հանդես գալ 2012-2013 ուստարվա ուսումնական պլաններին վերաբերող առաջարկություններով, որոնք կնպաստեն ընդհանուր կրթահամալիրի զարգացման ծրագրի բարելավմանը։