• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրման մասին

ՀՀ ԿԳ նախարարության հետ կնքված պետական աջակցության N - Ա-6/18-12 պայմանագրի 2-րդ կետով որոշված «էլեկտրոնային մատենավարության ամբողջական ներդրում» աշխատանքի նպատակային և արդյունավետ իրականացման համար, նկատի ունենալով, որ.

  • համակարգիչ, պրոյեկտոր կան բոլոր ուսումնական սենյակներում, կաբինետներում, լաբորատորիաներում, այդ թվում` նախադպրոցականների (մանկան խնամքի)  խմբասենյակներում,
  • գրասենյակներում, աշխատանքային սենյակներում ստեղծված են համապատասխան պայմաններ, կրթական օբյեկտներում ապահովված է անլար ինտերնետը,
  • կրթահամալիրի սոցիոլոգի հարցումները ցույց են տալիս, որ բոլոր սովորողները, ուսուցիչները տանը ունեն համացանցին միացած համակարգիչ,
  • մեդիագրադարանը սպասարկում է ուսումնական ամբողջական, թվայնացված առկա են բոլոր դասագրքերը և անհրաժեշտ գրականությունը,
  • սովորողների և ուսուցիչների կողմից էլեկտրոնային փոստի գործածումը, կայքի սպասարկումը, էլեկտրոնային մատենավարությունը ներքին կարգապահական կանոններով, աշխատողի պաշտոնական հրահանգով, ներքին իրավական այլ ակտերով որոշված պարտականություններ են.

հրամայում եմ.

  1. ներքին ողջ գրագրությունը կատարել էլեկտրոնային եղանակով` սովորողներից, ծնողներից և ուսուցիչներից չընդունելով թղթային տպագիր կամ ձեռագիր գրություններ.
  2. կայքերում օպերատիվ ու ամբողջական դնել անհրաժեշտ տեղեկատվությունը.
  3. ուսուցիչների սեմինարների միջոցով կազմակերպել անհրաժեշտ ՏՀՏ հմտությունների յուրացումը.
  4. կրթահամալիրի կրթական ծրագրերում ընդունելության աշխատանքները կազմակերպելիս ստեղծել և տարածել էլեկտրոնային նյութեր.
  5. սովորողների տնային աշխատանքները ընդունել էլեկտրոնային տարբերակով:

Նկատի ունենալով, որ ՀՀ կառավարությունը, ԿԳ նախարարությունը, մեր բանկերը լիարժեք օգտագործում են էլեկտրոնային գրագրությունը` տպիչի, քսերոքսի օգտագործման յուրաքանչյուր դեպքը պիտի հիմնավորվի և´ գործիքի պատասխանատու աշխատողի, և´ ծրագրի ղեկավարի կողմից:

Մասնաճյուղերի ղեկավարներին հանձնարարում եմ ամիսը մեկ անգամ հրամանի կատարման վերլուծություն անել և արդյունքները ներկայացնել վարչական խորհրդում: