• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սովորողների ամառային պարտադիր աշխատանքի կազմակերպման կարգ

 

Ամառային պարտադիր աշխատանք ստանում են դասընթացից (դասընթացներից) չառաջադիմող (որևէ պատճառով տարեկան անբավարար գնահատական ունեցող)  սովորողները:
 
Այդ մասին սովորողներին և նրանց ծնողներին ստորագրությամբ տեղեկացնում է ուսուցողական ծրագրի գրասենյակի ղեկավարը և առաջադրանք է ուղարկում սովորողին:  Առաջադրանքները կազմում է տվյալ դասընթացը վարողը: Նա սովորողի համար կազմակերպում է հեռավար առարկայական խորհրդատվություն: Սովորողը առաջադրանքը էլեկտրոնային փոստով հանձնում է մաս-մաս կամ ամբողջական:
Աշխատանքի արդյունքը ամփոփվում է օգոստոսի 23-ից 26-ը` ուսուցողական ծրագրի ղեկավարի նշանակած օրը: