· Առարկայական ստուգումները կատարվում են միայն էլեկտրոնային տարբերակով:
· Առաջադրանքը և գնահատման չափանիշները տեղադրվում է կրթահամալիրի կայքի «Քննական կենտրոն» բաժնում, իսկ դրա մասին հայտարարությունը` կայքի առաջին էջի հայտարարությունների բաժնում:
· Քննական կենտրոնը գրանցում է աշխատանքը և ուղարկում համապատասխան ուսումնական կենտրոնի դասավանդողին` ստուգման:
· Դասավանդողը երկու օրվա ընթացում ստուգում է աշխատանքը և ուղարկում քննական կենտրոն:
· Ստուգված աշխատանքը ստանալուց հետո քննական կենտրոնը մեկ օրվա ընթացքում ստուգված աշխատատքները ուղարկում է ավագ դպրոցի գրասենյակ: Գրասենյակը ստուգված աշխատանքը ուղարկում է սովորողին: Արդյունքների հետ ծանոթանում է այդ դասարանում դասավանդողը:
· Աշխատանքի արդյունքը կարող են հնգօրյա ժամկետում բողոքարկել սովորողը կամ դասավանդողը: Սովորողի բողոքարկման դեպքում նա հանդիպում է ստուգող դասավանդողին: Անհամաձայնության դեպքում քննական կենտրոնը աշխատանքը ուղարկում է ուսումնական կենտրոնի ղեկավարին` վերաստուգման: Քննական կենտրոնը բողոքարկման արդյունքի մասին տեղեկացնում է գրասենյակին: Դասավանդողի բողոքարկման դեպքում, սովորողը գրում է նոր աշխատանք` ավագ դպրոցի համակարգչային կենտրոնում:
· Մեկ շաբաթվա ընթացքում առաջադրանքը չկատարած սովորողը համարվում է անբավարար ստացած:
· Սովորողը կարող է վերահանձնել առաջադրանքը կիսամյակի ավարտից երկու շաբաթ առաջ: Վերջնական համարվում է վերահանձման արդյունքը:
· Ստուգման վերջնական արդյունքները գրացվում են դասամատյանում կիսամյակի վերջում: