1. Պարտականությունն առանց իրավունքի ստրկություն է, իրավունքն առանց պարտականությունների` անարխիա: (Ֆ. դը Լամեննե)
2. Ոչ թե իրավունքն է ծնում պարտք, այլ պարտքը` իրավունք: (Ֆ. դը Շատոբրիան)
3. Իրավունքն ազատության մաթեմատիկան է: (Վ. Ներսեսյանց)
4. Մարդկային ցեղի մեծագույն հիմնախնդիրը, որի լուծումը պարտադրում է նրան իր բնույթը, համընդհանուր իրավական քաղաքացիական հասարակությանը հասնելն է: (Ի. Կանտ)
5. Իրավական պետությունում մարդն ունի սխալվելու իրավունք: (Ի. Շեվելև)
6. Որտեղ բոլորը հավասար են, այնտեղ ոչ ոք ազատ չէ: (Պ. Բուաստ)
7. Ժողովրդավարության հիմքում առաջին հերթին ոչ թե ազատությունն է (ինչպես կարծում են շատերը), այլ հարգանքը: Հարգանքը մարդու նկատմամբ, ժողովրդի, կյանքի նրա ըմբռնման, անցյալի, սովորույթների, մտածողության համակարգի նկատմամբ: (Բ. Օկուջավա)
8. Բարոյական ուժն անհնար է ստեղծել օրենքի հոդվածներով: (Կ. Մարքս)
9. Պետությունում օրենքների բազմաթվությունը նույնն է, ինչ բժիշկների մեծ թիվը` նշան է հիվանդության և անզորության: (Վոլտեր)
10. Ձայների մեծամասնությունը չի կարող լինել արդարության չափանիշ: (Ֆ. Շիլլեր)
11. Օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից: Իսկ այ իմացությունը` հաճախ ազատում է: (Ս. Լեմ)
12. Որոշ չգրված օրենքներ ավելի հաստատուն են բոլոր գրվածներից: (Սենեկա)
13. Մենք բոլորս ընդունակ ենք կատարել մի այնպիսի բան, որը կարող է ավելացնել մարդկային երջանկության հանրագումարը և դարձնել աշխարհն ավելի լավ ու լուսավոր, քան մեզ բաժին է հասել: (Չժուան-Ցզի)
(Շարունակությունը կարդացեք իմ բլոգում` http://wp.me/P2QN0r-9)