Տեխնոլոգիայի լաբորատորիայի նախաձեռնած տոնավաճառը մեկնարկում է խոստացված օրը` խոստացված ժամին, խոստացած վայրում:
Եվ այսպես՝ Մայր դպրոցի նախասրահում 12.12.12-ին՝ ժամը՝ 12:12-ին, կրթահամալիրի բոլոր դպրոցների պատվիրակները ներկայացնելու են իրենց արտադրանքը:
Այցելուները կարող են տեղում գնումներ կատարել կամ ձևակերպել պատվերներ:
Բոլոր նմուշները լուսանկարվելու և տեղադրվելու են կայքում:
Սովորողների և դասավանդողների այն խմբին, ում հարմար չի լինի տոնավաճառ այցելել վաղը, տեղեկացնում ենք, որ մինչև ամանոր նմանատիպ ցուցահանդես -տոնավաճառներ էլի են լինելու:
Հետևեք կայքին. մենք ձեզ անպայման կտեղեկացնենք:
Տեխնոլոգիաների լաբորատորիա