• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դեռահասն անասուն չէ (կրճատումներով)

 

......«Անզորության վիճակը նորմալ է մարդկային հարաբերություններում» կարծում է հոգեբան Պյոտր Դմիտրևսկին:Այդպիսի վիճակ հնարավոր է  ինչպես ծնողների ու երեխաների, այնպես էլ ամուսինների , գործատուի և աշխատողի միջև: Այդպիսիդեպքերում ծնողները ցանկանում են  արագորեն ազատվել  հիմնախնդրից: Նրանց թվում է, թե ամենահեշտն այս դեպքում արտաքին ուժի ներգրավումն է:.........Այդպես վարվելը դեռահասին զրկում է կարևոր փորձից` սովորել համաձայնության գալ մերձավորի հետ:».............

ՍԻՐԵԼԸ  ԴԺՎԱՐ Է:«Արհամարելը կամ օտարացումը շատ խիստ պատիժ է,- ասում է Ֆիլիպ Խլոմովը (հոգեբանական գիտությունների թեկնածու):- Վերցնենք ամենատարածված տարբերակը`բոյկոտը: Իրականում չկա տարբերություն` խփում ես երեխային, թե չես խոսում նրա հետ 3 օր: Նրա մոտ կորում է վստահությունը, որ իրեն կընդունեն այնպիսին, ինչպիսին կա: Դա նրանում դաստիարակում է պատասխան դաժանություն: Դրան գումարած նա դադարում է իրեն զգալ ապահով, ծնողների հետ հարաբերություններում հուսալի: Ոչ մի երեխա, նույնիսկ նա, ով ասում է ծնողներին, որ ատում է իրենց, չի ծնվում ընտանիքին չարություն անելու մտքով: Պատանին կարող է ծնողներին վնասել այն  դեպքում, երբ իր կարիքները մնում են աննկատ, երբ բռնությունը դառնում է անտանելի: Ավելի հեշտ է պատժել երեխային նրա ինչ-որ արարքի համար, քան իր մեջ գտնել ուժ հանգիստ խոսելու, նրան լսելու և հասկանալու: Խոսքը նրա մասին չէ, որ ընդունում ես նրա բոլոր արարքները: Մենք կարող ենք սիրել մարդուն, բայց չընդունել նրա արարքը: Ամենակարևորը`չվարվել դեռահասի հետ ինչպես անասունի, որին պետք սովորեցնել մտրակի և քաղցրաբլիթի մեթոդով, այլ փորձել համաձայնության գալ և չնահանջել դրանից: Դաստիարակությունը նրանում չէ, որ պատժես կամ խրախուսես, այլ նրանում է, որ ստեղծես պայմաններ, որոնցում երեխան ցանկանա զարգանալ: Դրանցից  կարևորագույնները ծնողների հետ հարաբերություններում ապահովության և վստահության զգացումն է»:

Հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այս հղումով: