Հրեական տեսակետ
(Հատված Ռուսաստանի հրեաների գլխավոր ռաբբի Ադոլֆ Շաևիչի հարցազրույցից)
- ……. Երբ առաջանում էր հուդայականությունը չկային ռուսները, չկային քրիստոնյաները: Կային կռապաշտներ,որոնց, իսկապես, հուդայականները վերաբերվում էին շատ վատ: Հենց նրանց դեմ են ուղղված Թորայի բոլոր բացասական կոչերը, այլ ոչ թե որևէ ազգի կամ կրոնի:
- Այսինքն` «գոյ»-ը «կռապաշտնե՞րն» են:
- <<Գոյ>> - ը «Ժողովուրդն» է: <<Իզրաիլ Գոյ Քադոշ>> նշանակում է <<Իսրայել – սրբազան ժողովուրդ>>:
- Սրբազան ժողովուրդ, աստվածընտրյալ ժողովուրդ: Դա նշանակու՞մ է, որ հրեաները մյուսներից լավն են:
Ոչ չի նշանակում: Բարձրյալն ընտրել է հրեաներին, որպեսզի նրանց հանձնի ուսմունքը: Մովսեսի 10 պատվիրանները կյանքի հիմքն են: Մովսիսական պատվիրանների վրա է հիմնվում նաև քրիստոնեությունը: Ես համարում եմ, որ մենք քրիստոնյաների և մուսուլմաների հետ նույն Աստվածն ունենք: Չնայած կարող է պատահել, որ ոչ բոլոր ռաբբիններն ինձ հետ համաձայնեն: Հարցազրույցի լրիվ տեքստը այստեղ: