Այսօր մեր վերապատրաստման վեցերորդ օրն է: Սեմինարը սկսեցինք ընդհանուր պարապմունքով: Երգեցինք Զատկական երգերր, խաղացինք «Ծառզարդարի» խաղերգը, պարեցինք «Ճոր» պարը, պատրաստվում ենք ծիսական ներկայացման:
«Խոսքի զարգացում» պարապմունքը վարում էր տիկին Աիդան: Սեմինարը սկսեցինք հետաքրքիր և ստեղծագործական երևակայությունը մարզող ռոդարիական խաղով:Մեզ տրվեց փոքր քառյակ, որը հերթականությամբ շարունակեցինք` յուրաքանչյուրս առաջարկելով մեր միտքը` պահելով կառույցն ու բովանդակությունը: Եվ ստացանք շատ անսպասելի արդյունք: Կարևորն ընթացքն է, ոչ թե արդյունքը:
Մաթեմատիկա Տիար Գևորգ Հակոբյանի հետ: Մեզ տրվեց 3 առաջադրանք:
1. Յուրաքանչյուրս ինչ-որ հատկության շուրջ պետք է հավաքագրի 5 առարկ, որից հետո մյուսներս պետք է գտնեինք մտքում պահված հատկությունը:
2. Գտնել առարկաներին միավորող և տարբերակող հատկությունները: Հաշվեցինք, համեմատեցինք, տարբերեցինք և միավորեցինք:
3. Իրական առարկայից վերացարկում:Շատ հետաքրքիր անցավ մեր մաթեմատիկայի սեմինար-քննարկումը: Շնորհակալություն հայտնելով Տիար Գևորգին գնացինք պասային և շատ համեղ ընդմիջման:
Ընդմիջումից հետո «կրթական փաստաթղթերի» սեմինար-քննարկում էր Գայանե Թերզյանի հետ, որն անցկացվեց «ուղղորդված ընթերցանության մեթոդով»: Որպես ընթերցանության նյութ կարդացինք Վ. Սարոյանի « Ի քավություն ընկերներիս մեղքի» հետաքրքիր պատմությունը: Մաս-մաս կարդացինք և քննարկեցինք` յուրաքանչյուրն արտահայտելով իր կարծիքը: Քննարկվեց ուսումնական նոր մեթոդները, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները:
Օրը շատ հագեցած էր և հետաքրքիր: Սեմինարային օրն ավարտեցինք համեգային դահլիճում. մասնակցեցինք երաժշտության դպրոցի սովորողների «Ձոն» նախագծի «սիրված երգերին»:
Երկուշաբթի օրվանից մասնակցելու ենք դասավանդողների գարնանային դպրոցին: